Փետրվարին ԱՄՆ խանութներում վաճառքի կհանվի գրիպը բուժող պաղպաղակ: Այն պարունակելու է մեղր, կոճապղպեղ, նարնջի եւ կիտրոնի հյութ, ինչպես նաեւ պետկին կոչվող հավելանյութ, հաղորդում է MedDaily-ին: Այդ խառնուրդները հրաշալի պայքարում են վիրուսի դեմ` նվազեցնելով կոկորդի ցավը:
Բուժիչ պաղպաղակներն արտադրող ընկերությունը պարզաբանել է, որ հավելանյութը փափկեցնում է կոկորդը, կոճապղպեղը թեթեւացնում է շնչառությունը:





























