Մեծ Բրիտանիայի կրթության հարցերով պետքարտուղար Մայքլ Գոուվը  կրոնագիտության 27-ամյա ուսուցչուհի Քաթրին Ռեյնոլդսին հինգ տարով հեռացրել է` հաշվի առնելով աշակերտներից եւ ծնողներից ստացվող բողոքները, հաղորդում է  «The Daily Mail»-ը:

Ռեյնոլդսը «Սեդլովորֆ» դպրոց ընդունվել է աշխատանքի 2008 թ-ին: Սկզբում ամեն ինչ լավ էր, սակայն  2010թ-ից նա սկսել է հայտնվել սկանդալների մեջ:

Փոխանակ երեխաներին աշխարհի ժողովուրդների կրոնների մասին պատմելու, նա, օրինակ, տղաներին խորհուրդ է տվել երբեք չամուսնանալ եւ զբաղվել սեքսով` ինչքան կցանկանան, եւ յուրաքանչյուր հնարավորության դեպքում սեռական կապի մեջ մտնել:

Աշակերտի խոսքով` Ռեյնոլդսը աշակերտներին ցուցադրել է անպարկեշտ տեսանյութեր եւ իր մեջքի դաջվածքները, իսկ մի անգամ պատմել է Ամստերդամում ունեցած արկածի մասին` նկարագրելով էրոտիկ մերսումներն ու զոոֆիլիայի ակտերը: