Թուրքիայի խորհրդարանում երկարատեւ քննարկումների եւ վիճաբանություններից հետո ընդունվել է քրդական «Խաղաղություն եւ ժողովրդարավություն» կուսակցության կողմից առաջադրած «Մայրենի լեզվով պաշտպանվելու» մասին օրինագիծը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  օրինագծին խիստ դեմ են հանդես եկել «Ազգայնական շարժում» եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները, ովքեր մինչ քվեարկության ավարտը վիճաբանության մեջ են եղել իշխող «Արադարություն եւ զարգացում» եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավորների հետ։

Ընդունված օրինագծի առաջին հոդվածը կարգավորում է դատարանում ամբաստանյալների՝ մայրենի լեզվով պաշտպանվելու իրավունքը։ Ըստ դրա՝ ամբաստանյալը կարող է պահանջել թարգմանիչ՝ մեղադրական զեկույցի ընթերցման եւ  իր պաշտպանական ճառի ժամանակ։ Թարգմանիչներին հատուկ ցուցակից ընտրելու է ամբաստանյալը։ Թարգմանչի ծառայությունը լինելու է վճարովի։

Նշենք, որ թուրքական ոստիկանության կողմից քուրդ գործիչների դեմ գործողությունների հետեւանքով ձերբակալվածները դատարաններում պահանջում են քրդերենով պաշտպանվել, ինչին դատարանի նախագահները բացասական պատասխան են տալիս եւ երբեմն է շեշտում, թե նման լեզու գոյություն չունի։