Երկօրյա նվազումից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը Հայաստանի ֆինանսական շուկայում վերստին սկսեց բարձրանալ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ այսօր՝ հունվարի 24-ին կազմել է 405.89 դրամ: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է  0,36%-ով կամ 1.44 դրամով:

Բորսայում այսօր վաճառվել է 3.15 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 404-407 դրամի սահմաններում:

Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխարժեքն այսօր կայուն էր: Եվրոյի փոխարժեքը գտնվում է 1.33 դոլարի մոտ: 

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր մի փոքր նվազեցրել է դոլարի փոխարժեքը՝ 1 դոլարն արժե 30,1648 ռուբլի: