Մեծ Բրիտանիայում ապրող ազգությամբ պարսիկ բժիշկ Իսքանդեր Սեյֆալիանը մարդու որոշ օրգաններ վերականգնելու ուղղությամբ հեղափոխական հայտանագործություն է կատարել։ Նրան հաջողվել է ցողունաձեւ բջիջների միջոցով պացիենտի ձեռքի վրա աճեցնել տուժածի քիթը։ Փորձի անցկացման կամավոր է դարձել բրիտանացի մի գործարար, ում քիթը հեռացրել են մաշկի քաղցկեղի պատճառով։ РСН-ի փոխանցմամբ՝ այժմ բժշկին մնում է միայն անջատել աճեցված քիթը ձեռքից ու տեղադրել այն իր տեղում։
Սեյֆալիանը հետագայում նախատեսում է վերականգնել մարդու ցանկացած օրգան։





























