Աֆղանստանում վիրավորվել են վրացի երեք զինծառայողներ: Ըստ երկրի պաշտպանության նախարարության` նրանցից երկուսը թեթեւ վնասվածքներ են ստացել, իսկ երրորդի վիճակը գնահատվել է ծանր:
Հաղորդվել է, որ պարեկության ժամանակ թեթեւ վնասվածքներ ստացած կապրալ Էրեկլե Խարշիդաձեն եւ կրտսեր սերժանտ Յագո Կակուլիան ներկա պահին բուժման կուրսեր են անցնում Գերմանիայում` ամերիկյան Լանդշտուլ հոսպիտալում:
Երրորդը`ականի պայթյունից ծանր վիրավորված շարքային Գուրամ Չիմախիձեն, ներկա պահին տեղափոխվել է Բասթիոն հոսպիտալ: Ըստ «Գրուզիա Օնլայն»-ի` մոտ ժամանակներս նրան եւս բուժման նպատակով կտեղափոխեն Գերմանիա:





























