Մեկ դոլարին համարժեք, 1794 թվականին թողարկված հազվադեպ հանդիպող արծաթե կոպեկը ԱՄՆ-ում Stack`s Bowers Galleries աճուրդային տանը անցկացված առեւտրում գնել են ռեկորդային 10 մլն. Դոլարով:
Ազատությունը խորհրդանշող, աստղերով շրջապատված մազերը արձակած աղջկա պատկերով կոպեկի եզակիությունը կայանում է նրանում, որ, ինչպես ենթադրել են փորձագետները, այն ամերիկական ձուլված առաջին կոպեկներից է եղել: Բացի այդ, նմանատիպ կոպեկներ ձուլվել են միայն 1794 եւ 1795 թվականներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Reuters-ը:
Հազվադեպ կոպեկի սեփականատեր է դարձել Legend Numismatic դրամագիտական ընկերությունը, որը չի նախատեսել վաճառել այն մոտ ապագայում:
Աճուրդի ընթացքւմ վաճառվել է ընդանուր առմամբ 17,2 մլն դոլարի իր:





























