Հանդես գալով խորհրդարանական հանձնաժողովում` անգլիացի բժիշկ Սալի Դեվիսը պնդել է,  որ բակտերիաները իմունիտետ են ձեռք բերել ժամանակակից մի շարք պրեպարտների նկատմամբ, իսկ նոր հակաբիոտիկներ պարզապես չկան:

Դեվիսն իր մտահոգությունն է  հայտնել  խնդրի մասշտաբների վերաբերյալ: Նրա խոսքով` արդեն մոտ ապագայում սովորական վիրահատությունները կարող են սպառնալ հիվանդի կյանքին:

«Գլոբալ տաքացումն ամենամեծ սպառնալիքը չէ: Ապոկալիպսիսը կարող է վրա հասնել 20 տարի հետ, երբ  սովորական վիրահատական միջամտությունը մահվան ելք կարող է ունենալ, քանի որ մենք պարզապես հակաբիոտիկներ չենք ունենա»,-ասել է նա:

Հակաբիոտիկները ժամանակակից բժշկության ձեռքբերումներից են, սակայն  բակտերիաներն արագ են զարգանում եւ հարմարվում նրանց:

ԱՀԿ-ն պնդում է, որ լուրջ միջոցներ չձեռնարկելու պարագայում հակաբիոտիկների դարաշրջանը կարող է ավարտվել: