Հայտնի ուկրաինական աղմկահարույց FEMEN շարժումը նոր մասնաճյուղ է բացել Գերմանիայում: ՖԵՄԵՆիստուհիների գերմանացի հետեւորդուհիների գլխավոր գրասենյակները կլինեն Բեռլինում եւ Համբուրգում:
Իրենց առաջին բողոքի ցույցն աղջիկներն անցկացրել են Համբուրգում: Իրենց բարեմասնությունները նրանք օգտագործել են պոռնկության դեմ պայքարում` երթ կազմակերպելով «կարմիր լամպերի» փողոց, հայտնել է ՆՏՎ-ն:
«FEMENիստուհիները գերմանական մասնաճյուղի բացումը նշել են Համբուրգում սեքս-արդյունաբերությանը դեմ ելնելով: Մերկ եւ չար, ջահերով զինված գերմանական սեքստրեմուհիները շարքերով եղել են Գերմանիայում ամենահայտնի պոռնկանոցի փողոցում»,- ասվել է շարժման հաղորդագրությունում:
Մերկ գեղեցկուհիների կարգախոսն եղել է հիտլերյան Arbeit macht frei - «Աշխատանքն ազատում է»-ն: FEMENիստուհիները պոռնկանոցները դիտում են որպես կանանց համակենտրոնացման ճամբարներ, իսկ սեքս արդյունաբերությունն ամբողջությամբ` ֆաշիզմի եւ ցեղասպանության ժամանակակից դրսեւորում»: Ակտիվիստուհիները խոստացել են իրենց ելույթը չսահմանափակել միայն երթերով:
«Եթե մոտ ժամանակներս մեզ չհաջողվի մարմնավաճառությունը վերացնել օրինական ձեւով, ապա հարկ կլինի անցնել անօրինական միջոցների: Մենք Գերմանիայից կվերացնենք եվրոպական կենտրոնի խայտառակությունը` սեքս-ցեղասպանությունն ու միջնադարյան ստրկավաճառությունը»,- ասվել է հաղորդագրության մեջ:

































