Թուրքիա մեկնող հայաստանցիների թիվը 2012-ի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմել է 70 956 հոգի։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2012-ի 12 ամիսների ըթնացքում Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը 1,9 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 2012-ի դեկտեմբերի Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը կազմել է 5 506 հոգի։
2011-ին Թուրքիա էր այցելել 72 393 հայաստանցի, որը 4,5 տոկոսով ավելի էր 2010-ի համեմատությամբ։
2012-ին Թուրքիա կատարած այցելություններում ամենամեծ անկումը գրանցել են Իրանի քաղաքացիները՝ 37 տոկոս։ 2012-ին Թուրքիա է այցելել 1 186 343 իրանցի։ 2010-ին այդ թիվը կազմել էր 1 879 304։




























