Մեքսիկացի Բենտո Էրնանդեսի ընտանիքը կարող է պարծենալ իր կեցավայրի անսովոր տեսքով:  Կոաուիլա նահանգում գտնվող նրանց տունը ժայռի մոտ է գանվում, իսկ որպես տան պատեր եւ տանիք հանդես է գալիս  հսկա քարը` 40 մետր տրամագծով, գրում է  «The Daily News»-ը: 30 տարվա մեջ տանիքը ոչ մի անգամ շարքից դուրս չի եկել:

Տան ներսում սովորական փայտե կահույք է,  էլեկտրականություն լինում է, սակայն հազվադեպ,  կոյուղու համակարգ չկա: Ընտանիքն իր աճեցրած բերքը եւ մոտակա քաղաքի խանութից գնած մթերքը պատրաստում  է վառարանի վրա, ջուր վերցնում է լեռնային գետակից: