Շոտլանդիայում բուն հարձակվել է տղամարդու վրա, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց: Ինվերնես քաղաքից ոչ հեռու 58-ամյա Ջոն Մաքքեյը վիրավորվել է ծոծրակից` սկզբում մատծելով, թե վրան աղյուս է ընեկոլ:
Ըստ «The Daily Telegraph»-ի` տղամարդը պատմել է, թե մոտ 60 սմ երկարությամբ գիշատիչ թռչունը նարն տապալել է գետնին եւ հարձակվել ծոծրակի վրա եւ կտցահարել: «Մտածեցի, թե ծոծրակիս հարվածեցին աղյուսով, անգամ թեւերի թափահարման ձայնը չեմ լսել: Եւ երբ տեսա բուին, հասկացա, ինչ է տեղի ունեցել»: Բժիշկներն օգնություն են ցուցաբերլ հիվանդին` փակելով վերքը: Բարեբախտաբար, այն շատ խորը չի եղել:
Մասնագետները սակայն տարօրինակ են համարել բուի նման վարքագիծը` նշելով, որ նրանք մարդկանց վրա չեն հարձակվում:





























