Հունվարի 27-ին ողջ աշխարհում հարգանքի տուրք են մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին: Հիշատակի օրը սահմանվել է ՄԱԿ-ի կողմից 2005թ-ին:
Հենց 1945թ. հունվարի 27 –ին խորհրդային բանակն ազատագրեց ամենամեծ համակենտորնացման ճամբարը` Օսվենցիմը: Այդ կապակցությամբ աշխարհի մի շարք երկրներում սգո միջոցառումներ են իրականացվում, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձեւը դատապարտում է Հոլոքոստի մերժումը եւ կոչ է անում բոլոր երկրներին հիշել զոհերին:
Հոլոքոստի զոհ են դարձել Եվրոպայի 6 մլն հրեաներ: Այդ թիվն է ամրագրված Նյուրնբերգի տրիբունալի դատավճիռներում, սակայն զոհերի առավել ճշգրիտ ցուցակ գոյություն չունի:





























