Իսրայելի նախկին վարչապետ Արիել Շարոնի մոտ, ով յոթ տարի է` կոմայի մեջ է, ուղեղի ակտիվացում է նկատվել. Ինչպես պարզվել է, նա ի վիճակի է արձագանքել նկարներին եւ հարազատների ձայներին:
Շարոնը երկուժամյա գլխուղեղային սկան է տարել, որի ընթացքում նրան ցույց են տվել ընտանիքի անդամների նկարներ, հնարավորություն են տվել լսել որդու` Հիլադի ձայնը, ստուգել են դիպչելու դեպքում նրա արձագանքը:«Ի զարմանս հետազոտողների` յուրաքանչյուր փորձի ժամանակ ուղեղի համապատասխան հատվածում զգալի ակտիվություն է նկատվել, որը հաստատել է զգայական տեղեկություններ մշակելու նրա ունակությունը»,- ասվել է Բեն Գուրիոնի համալսարանի, որտեղ տեղափոխել են 84-ամյա նախկին վարչապետին, մամուլի հաղորդագրության մեջ: Այնուամենայնիվ , հետազոտության հեղինակ` ամերիկացի պրոֆեսոր Մարտին Մոնտին խոստովանել է, որ իր խմբին չի հաջողվել հաճախորդի մեջ գիտակցության նշաններ գտնել:
Իսրայելի գրեթե բոլոր պատերազմների վետերան «տարածում» ծրագրի հեղինակ, որը վերջ է դրել Գազայի հատվածի օկուպացման 38-ամյա պատմությանը, «անվտանգության պատերի» ճարտարապետ Արիել Շարոնը սրտի երկու կաթված է տարել 2005 թվականի վերջին եւ 2006 թվականի սկզբիան: 2006 թվականի հունվարի 4-ին, նա կոմայի մեջ է ընկել եւ մինչ օրս գիտակցության չի եկել: Վեց եւ կես տարի շարունակ 84- ամյա Շարոնը մնում է «Շիբա», վերակենդանացման կենտրոնում, հաղորդում է NEWSru Israel-ը:
Արիել Շարոնի վիճակի բարելավման մասին տեղեկությունների հրապարակմանն ի պատասխան հիվանդանոցի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ կառավարության նախկին ղեկավարը հիվանդանոց տեղափոխվելու առաջին օրվանից իսկ «ամբողջությամբ կոմայի մեջ չի եղել», իսկ նրա վիճակը գնահատվել է որպես «Ապալիկ համախտանիշ կամ արթուն կոմա» (Minimal consciousness). Այս վիճակը հանդես է գալիս ճանաչողականության լրիվ կորստով` ուղեղի վեգետատիվ հիմնական գործառույթները պահպանելու ժամանակ:





























