Այսօր Հայոց բանակի ստեղծման 21-րդ տարեդարձն է, մեր բոլորի հպարտության օրը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առաջ, որոնք իրենց կյանքը ներդրեցին այսօրվա Հայաստանի անկախության հիմքում, երախտագիտության խոսքեր ենք ասում զոհվածների ընտանիքներին: Մենք երախտագիտություն ենք հայտնում նաեւ բոլոր ծառայածներին ու ծառայողներին եւ հատկապես առաջապահ գծի մեր զինվորներին, որոնք անմիջական վտանգին կանգնած են դեմ-հանդիպման:

Այս օրը պետք է լինի նաեւ այն օրը, երբ երկրի ղեկավարությունը խոստանա եւ գործով ապացուցի, որ ամեն ինչ կանի սահմանը պաշտպանող այդ երիտասարդների համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իրենց նպատակներին ու երազներին հասնել սեփական հայրենիքում»,- նշել է Օսկանյանը: