Գերմանիայի Մերցիգ քաղաքում ապրող 79-ամյա Վերներ Ֆրոյդը բոլորին զարմացնում է իր անվախությամբ։

Նախկին զինվորական Վերներ Ֆրոյդը զբաղվում է գայլերի ուսումնասիրությամբ եւ 1972 թվականից հիմնել է գայլերի բուծարան։ Ֆրոյդի առանձնահատկությունն այն է, որ նա բուծարանում աճեցրած գայլերին կերակրում է իր բերանում դրված մսի կտորներով։

«Ռոյթերս»-ի լուսանկարիչը կարողացել է ֆիքսել հետաքրքիր կադրեր, թե ինչպես է  անվախ Ֆրոյդը բերանով կերակրում գայլերին։