Մոնղոլիայի իշխանությունները որոշել են Լենինի թանգարանում տեղակայեն երկրի մայրաքաղաք Ուլան Բատորի դինոզավրերի կենտրոնական թանգարանը: «Интерфакс»-ի փոխանցմամբ՝ որոշումը իշխանությունները պատճառաբանել են հանգամանով, որ դինոզավրերի ցուցանմուշները ցուցադրելու համար հսկայական դահլիճներ են անհրաժեշտ, իսկ Լենինի թանգարանի շենքը համապատասխան պայմաններ ունի:
Իշխանությունները տեղեկացրել են, որ շուտով Մոնղոլիային է վերադարձվելու երկրից ապօրինի դուրս բերված դինոզավրերի կմախքները, որոնք ընդգրկվել են Մոնղոլիայի պատմության եւ մշակույթի բացառիկ արժեքների ցանկում:
Նշենք, որ Ուլան Բատորում 2012թ-ի հոկտեմբերին ապամոնտաժվեց այդ քաղաքում Լենինի վերջին արձանը: Քաղաքապետ Բաթ Ուուլ Էրդոնեն հայտարարել է, որ Լենինը մարդասպան է, իսկ նրա արձանը հիշեցնում է խորհրդային տարիների ճնշումները:
Չնայած այս ամենին, մոնղոլները արձանը որոշ խորհրդային հանրապետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի նման «չեն խոտանել»: Այն աճուրդի է հանվել, իսկ նախնական գինը 285 հազար դոլար է:





























