Ղրղզստանում հին ավանդույթը պահպանողներն ստիպված կլինեն պատասխան տալ օրենքի առջեւ: Երկրի խորհրդարանը փոփոխություն է կատարել քրեական օրենսգրքում, ըստ որի անչափահաս հարսնացուի գողանալու համար կարող է սպառնալ նվազագույնը 3- 5,  առավելագույնը`  7 – 10 տարի ազատազրկում:

Չափահասներին գողանալը նույնպես պատժվում է` 5-7 տարով, տեղեկացնում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:Նշվում է, որ Ղրղզստանում կամքին հակառակ ամուսնությունները լուրջ խնդիր են համարվում:  Ըստ հետազոտությունների` գյուղական վայրերում ամուսնությունների 80% -ը կատարվում է  հարսնացուների առեւանգման արդյունքում, ընդ որում 57%-ը` հակառակ կանանց կամքի: