Վենետիկի քաղաքային խորհուրդը Սանկտ Պետերբուրգի հետ  հարաբերությունների դադարեցմանը կողմ է քվեարկել նույնասեռականներին ճնշող օրենքի պատճառով: Երկկողմ համագործակցության մասին պայմանագիրը կնքվել էր 2006թ. փետրվարի 18-ին, այն կարող է լուծվել:

ANSA գործակալությունը հայտնում է, որ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Վենետիկի քաղաքապետարանը, նշում է rbc-ն:

 «Սանկտ Պետերբուրգում վարչական իրավախախտումների մասին» օրենքը պատիժ է նախատեսում անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչության համար, Օրենքն ուժի մեջ է մտել 2012թ. մարտից: