The Boy Scouts of America կազմակերպությունը վերանայել է իր շարքերը նույնասեռականների ընդունելու հին արգելքը: Այսուհետ նոր անդամներին կազմակերպություն կընդունեն իրենց սկզբունքների եւ կրոնական համոզմունքների համապատասխան, հայտարարել է BSA-ի մամուլի քարտուղար Դերոն Սմիթը:

«BSA-ի անդամներն ու նրանց ծնողները կարող են ընտրել որոշակի բլոկ, որն առավելագույնս կհամապատասխանի իրենց ընտանիքի պահանջմունքներին»,-հավելել է Սմիթը: Եթե կազմակերպության կանոնդադրության մեջ այս փոփոխությունները հավանության արժանանան, ապա արդեն հունվարի 30-ից նոր կանոնները կհնչեցվեն BSA-ի կոլեգիայի ազգային նիստում:

Ինչպես գրում է Pravda.ru-ն, BSA-ն հիմնադրվել է 1910 թվականին, բայց իր ողջ գործունեության ընթացքում չի ընդունել աթեիստների, նշում է Fox News-ը: Նույնասեռականների ընդունելության արգելքն ընդունվել է 2000 թվականին: Ներկայումս կազմակերպությունում ընդգկված է 2,6 մլն մարդ, որից մեկ միլիոնն անդամագրվել է 2012 թվականին: