Վրաստանում ուժի մեջ մտած համաներման օրենքի համաձայն ազատ են արձակվել քրեական վեց հեղինակություններ, հայտնել է պատիժների իրականացման գծով փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեն:
Ըստ Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի, «օրենքով գողերը» ազատության մեջ հայտնվելով` իրավունք չունեն մնալ երկրում: Ելնելով սրանից` Վրաստանի իշխանությունները քրեական հեղինակություններին առաջարկել են 24 ժամվա ընթացքում լքել երկիրը, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Գիորգաձեի խոսքով` այդ մարդիկ վաղուց կրել են իրենց պատիժը, դրա համար համաներումը վերաբերել է նաեւ նրանց: Նրանց բոլորին առաջարկվել է երկու տարբերակ` կամ` ըստ գործող օրենքի, նոր ազատազրկում, կամ` երկրից արտաքսում: «Օրենքով գողերն» ընտրել են երկրորդ տարբերակն ու լքել են Վրաստանը:





























