Ռուսաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը, անխոս գերակայությունը մնում է ԱՊՀ տարածքը: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳ նածարար Սերգեյ Լավրովի «Աշխարհը փոփոխությունների դարաշրջանում. ՌԴ արտաքին քաղաքական գործունեության գերակայությունները» հոդվածում, որ հրապարակվել է գերատեսչության կայքում:

«Բազմակողմ փոխգործակցության աճն ու ինտեգրացիոն գործընթացների ընդլայնումը Համագործակցության տարածքում կուրս է` միտված ռազմավարական հեռանկարին ու արտացոլում է գլոբալիզացիայի դարաշրջանի օբյեկտիվ միտումները` ներառյալ տարածաշրջանային միավորումների ամրապնդումը: Վ.Վ.Պուտինը բազմիցս ընդգծել է ԱՊՀ երկրների հետ հարաբերություններում աշխատանքը ուժգնացնելու անհրաժեշտությունը»,- ասվում է հոդվածում:

Լավրովի խոսքով, ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները միտված են առաջին հերթին տնտեսական փոխգործակցոեւթյան արդյունավետ մեթոդի ձեւավորումը, որ ունակ լինի ապահովել ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի անխափան շարժը: