Փոխադարձ հասկացողության պակասի այն պատը, որը 2008թ. մարտի 1-ին  առաջացել էր իշխանության եւ հանրության միջեւ, հետագայում իմ կողմից կտրականապես մերժվել էր: Այդ մասին այսօր՝ հունվարի 30-ին, Սպիտակ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

«Վերջին հինգ տարիների ընթացքում մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել: Եղել են, իհարկե, նաեւ բացթողումներ ՝ օբյեկտիվ պատճառներով, եւ ոչ այնքան: Ամեն դեպքում մենք հետեւել ենք սխալներից դասեր քաղելու սկզբունքին: Վերջին տարիներին պետական պաշտոնյաներն ավելի պատասխանատու են դարձել, իսկ անհանդուրժողականությունը,  մատների արանքից նայելու սովորությունը զգալիորեն վերացել է: պաշտոնյաներն ավելի մոտ են դարձել քաղաքացիներին, ուշադիր եւ զգոն: Վերջին հինգ տարիների ընթացքում երկրում գերիշխել է հանդուրժողականության սկզբունքը, եւ փոխադարձ հասկացողության պակասի այն պատը, որը հինգ տարի առաջ հանգեցրել էր ծանր հետևանքների, իմ կողմից կտրականապես մերժվել էր», - ասել է պետության ղեկավարի  պաշտոնում վերընտրվելու հավակնող Սերժ Սարգսյանը:

Հիշեցնենք, 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իշխանություն-ընդդիմություն բախման հետեւանքով  ութ ցուցարարներ եւ Ներքին զորքերի երկու ծառայողներ էին զոհվել: