Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից հաստատվել է Թուրքիայի զինված ուժերի կարգապահական կանոնադրության փոփոխությունները, որոնց մեջ յուրահատուկ կետեր կան։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարան կողմից օրենքի ուժ ստացած Թուրքիայի զինված ուժերի նոր կանոնադրության համաձայն՝ բանակից հեռացման պատճառ են դառնալու՝ չափից դուրս պարտք վերցնելը, պարտքերը չվճարելը, բարոյականության հետ կապված խնդիրները, գաղափարական եւ քաղաքական գործունեությանը խառնվելը, անբարոյական կնոջ հետ ամուսնանալը կամ նրա հետ ապրելը եւ այլն։
Նշվում է, որ խաղաղ պայմաններում կարգապահական ամիրներից ստացած կարգապահական տույժ ստացած զինվորականները կարող են դրանք բողոքարկել զինվորական վարչական դատարաններում։
Թուրքիայի զինուժերում պայմանագրային զինծառայողներին նախագահի կամ Զինվորական բարձրագույն խորհրդի կողմից տրված կարգապահական պատիժները չեն կարող բողոքարկվել դատարաններում։





























