Լանքշիր կոմսության Մորքամա քաղաքի անապատային ափով առավոտյան զբոսանքի ժամանակ երջանիկ դեպք է պատահել 50-ամյա Քեն Ուիլմանի հետ: Նրա` Մաջ անունով շունն սկսել է հաչել` դեմքը հպելով մի մեծ քարի: Ավելի մոտենալով քարի կտորին` Ուիլմանը զզվել է եւ ձեռք չի տվել, քանի որ գտածոյի հոտն անտանելի էր, խոստովանել է տղամարդը:

Տուն վերադառնալով` Ուիլմանն առաջին հերթին համացանցով օգտակար տեղեկություններ է փնտրել: Պարզվել է, որ իր կողմից անուշադրության մատնված կույտը համպար է եղել` իր, որը արտադրվում է կաշալոտների մարսողական համակարգում, ապա կաթնասունների օրգանիզմից դուրս է գալիս քարի տեսքով: Համպարը բարձր է գնահատվում պարֆյումերների կողմից, որոնք այն դասում են ամենաթանկ օծանելիքների բաղադրության մեջ, գրում է  NEWSru.com.

Ուիլմանը` գիտակցելով, որ աններելի սխալ է թույլ տվել, շտապել է վերադառնալ ափ, որտեղ, բարեբախտաբար, գտել է քարը: Անգլիացուն արդեն դիմել են` համպարը գնելու առաջարկով: «Ֆրանսիացի դիլերն 300 գրամի համար հինգ հազար եվրո է  առաջարկել  ինձ, իսկ այն հաշվարկով, որ իմ համպարն ունի երեք կիլոգրամ քաշ` փոքր գումար չի ստացվի` 50 հազար եվրո»,- պատմել է բրիտանացին: Բայց փորձագետները նրան ասել են, որ համպարի համար նրան Շվեյցարիայում չորս անգամ ավելի շատ կվճարեն:

Իսկ գանձը հայտնաբերած շանը նա արդեն կերակրում է միայն նրա սիրելի նրբերշիկով: