Մեծ Բրիտանիայի բնակչուհին կոնտակտային լինզաների պատճառով կորցրել է աչքը: 42-ամյա Ժակլին Սթոունը պատմել է, որ լինզայի պատճառով աչքի վրա «սունկ» է առաջ եկել, որն էլ բառացիորեն «կերել է» աչքը:

Կինը պատմել է, որ սովորական լինզա է գնել, որոնք Մեծ Բրիտանիայում ամեն տեղ վաճառվում են: «Դրանք ինձ ողջ օրն անհարմարություն պատճառեցին: Երբ ես ուզում էի հանել, աջ լինզան բառացիորեն կպել էր աչքիս»,-հիշում է կինը:

Ժակլինի խոսքով` իր տեսողությունը վատացել է: Բժիշկը կաթիլներ է նշանակել, բայց տհաճ զգաղոցություններն ավելի են ուժեղացել: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց եւ այլ կաթիլներ նշանակել, բայց կնոջ աչքը սկսել է թարախակալել, իսկ հետո լինզան հանկարծակի պոկվել է` վնասելով աչքի խնձորակը:

«Ես գոռում էի ցավից, իմ 15-ամյա որդին շտապօգնություն կանչեց: Ինձ մորֆին ներարկեցին, բայց դա էլ չօգնեց»,-ասել է կինը:

Ադենբրուքի եւ Քեմբրիջի հիվանդանոցներում մասնագետները կնոջ մոտ ինֆեկցիա են ախտորոշել, որի պատճառը Ֆուզարիում անվանումով «սունկն» է աչքի վրա: «Սունկը» բառացիորեն անցք է բացել աչքի վրա` վնասելով 70 նյարդային վերջավորություններ, հաղորդում է Vesti.ru-ն վկայակոչելով Sun-ը:

Կինը 22 վիրահատություն է տարել, բայց վիրաբույժներն այդպես էլ չեն կարողացել պահպանել նրա աչքը: Կինն ասել է, որ լինզաները գնել է ինտերնետ-խանութից, որի սեփականատերը Alcon EyeCare UK Ltd ընկերությունն է: