Հռոմի դատարանը վեց տարվա ազատազրկման է դատապարտել հայտնի կինոպրոդյուսեր եւ գործարար Վիտտորիո Չեկկի Գորիին: Նա ձերբակալվել էր 2008թ. Safin կինոընկերության սնանկացման մեղադրանքով:
2008թ. դատարանը պարտքերի համար ձերբակալել էր նրա` 100 մլն եվրո ունեցվածքը` ներառյալ նրան պատկանող Cinema Adriano ամենաշահութաթաբեր կինոհամալիրը: Հունիսի 3-ին ոստիկանությունը ձերբակալել էր Չեկկի Գորիին` նրան ներկայացնելով 25 մն եվրո պարտքերը չվճարելու մեջ, գրում է Gazeta.ru-ն:
Բացի պրոդյուսերից, դատապարտել են եւս հինգ մարդու եւ արդարացրել մեկին: Բոլորն էլ ստացել են 3-ից 5 տարվա ազատազրկում: Դատարանը նաեւ պարտավորեցրել է վճարել 11,5 մլն եվրո տուգանք:
Ժամանակին Չեկկի Գորին աշխատել է «Կամակորի սանձահարումը» եւ «Բինգո-Բոնգո» հայտնի ֆիլմերի վրա, որտեղ նկարահանվել էր Ադրիանո Չելենտանոն: Նրա երեք ֆիլմեր հինգ «Օսկարի» են արժանացել, «Միջերկրական ծովը» եւ «Փոստատարը» ֆիլմերը` մեկական, իսկ «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը` երեք «Օսկարի»:




























