Բրիտանացի գեղանկարիչ Թոմաս Ջորջսոնը պնդել է, որ Բակինհեմշիր կոմսության Միլթոն Քեյնս պատկերասրահում թաքցրել է ութ հազար ֆունտ ստեռլինգի չեկը:
Նա հայտարարել է, որ դա արել է որպես աջակցություն պատկերսրահին, իսկ «գանձը» պետք է պետք է գրավի այցելուների: Նա, ով կգտնի չեկը, կարող է կանխիկացնել այն: Եթե մինչեւ մարտի 1-ը որեւէ մեկը չգտնի այն, ապա Ջորջսոնը կվերցնի այն, հաղորդումէ «The Daily Telegraph»-ը:
Պատկերասրահի ղեկավարությունը չեկի մասին իմացել է լրատվամիջոցներից: Աշխատակիցները չեն կարողացել դա հերքել կամ հաստատել: Նրանք ասել են, որ իրենք էլ են փնտրել, սակայն ոչինչ չի գտել:





























