Ռուսաստանում 92 տարեկան հասակում մահացել է խորհրդային ժամանակների երգերի հեղինակ Օսկար Ֆելցմանը: Երգահանի մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարությունը:
Ֆելցմանի 92-ամյակին մնացել էր ընդամենը 14 օր, գրում է «Ռոսիյսկայա գազետան»: Նրա երգերը վաղուց դարձել էին ժողովրդական («Ходит песенка по кругу», «Ландыши», «Черное море мое», «Поезда», «Я верю, друзья», «Огромное небо» եւ այլն):
Օսկար Ֆելցմանի երգերը կատարել են խորհրդային էստրադայի լեգենդար երգիչներ Լեոնիդ Ուտյոսովը, Մարկ Բերնեսը, Վալենտինա Տոլկունովան, Իոսիֆ Կոբզոնը, Մուսլիմ Մագոմայեւը: Երգահանն ինքն իր սիրելի երգչուհի էր անվանում Էդիտա Պիեխային, նշում է rbc-ն:





























