«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, խորհրդարանական համանուն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր`փետրվարի 4-ին, այցելել է Ազգային ժողով: Նշենք, որ Ծառուկյանն առաջին անգամ է այցելում ԱԺ շենք` մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը թեւանցուկ է արել Գագիկ Ծառուկյանին եւ նրա հետ միասին բարձրացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ: ԱԺ-ում հավաքված լրագրողներն ու պատգամավորները սպասում են` արդյոք Ծառուկյանը ճեպազրույց կանի՞ եւ կպատասխանի՞ հարցերին, թե` ոչ:




























