Սերժ Սարգսյանը մեր նախագահը չէ, նա Հայաստանի բոլոր քաղաքացիների նախագահն է: Այս մասին, փետրվարի 4-ին, Հայաստանի Ազգային ժողովի նեստի ընթացքում, ի պատասխան «Ժառանգություն» կուսկցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հարցին, հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
«Ժառանգության» պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու խորհրդարանական նիստից առաջ Հայաստանի հիմնը չհնչեց ամբողջությամբ, ինչպես նաեւ պարզաբանում է խնդրել իրենց խմբակցության կողմից նախատեսված Թեղուտի էկոլոգիական խնդիրների հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կապակցությամբ, այն դեպքում երբ Հայաստանը Օրհուսյան կոնվենցիայի շրջանակում չի կատարել իր միջազգային պարտականությունները. «Բացի այդ` ձեր նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է այն մասին, որ դուք հարգում եք միջազգային չափանիշները: Հետեւաբար, ես հարց ունեմ. Ինչո՞ւ եք դուք դեմ քվեարկել Թեղուտի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը»:
Հարցին ի պատասխան` Հովիկ Աբրահամյանը նշել է. «Նախ եւ առաջ, Սերժ Սարգսյանը մեր նախագահը չէ, նա Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների նախագահն է: Երկրորդ` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցում գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով խորհրդարանական մշտական Հանձնաժողովի բոլոր անդամները, բացի Զարուհի Փոստաջյանից, դեմ, են քվեարկել, իսկ խորհրդարանում ընտրություններն, ըստ օրենսդրության, կկայանան այսօր»:
Սակայն տվյալ հայտարարությունը չի գոհացրել Զարուհի Փոստաջյանին, որը պահանջել է պարզաբանել հիմնի հետ առնչվող հարցադրումը` նշելով, որ խորհրդարանական կանոնակարգում նախատեսված չէ հիմնը կրճատված ձեւով հնչեցնել: Բացի այդ ընդդիմադիր պատգամավորը նշել է. «Եթե Սերժ Սարգսյանը լիներ Հայստանի բոլոր քաղաքացիների նախագահն, ապա ստորագրված չէին լինի ամոթալի հայ-թուրքական արձանագրությունները, նաեւ ընդունված չէին լինի Ղարաբաղի հարցի հետ կապված Մադրիդյան սկզբունքները»: Տվյալ հայտարարությանը պատասխանել է խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ուզում եք դուք դա, թե` ոչ, բայց Սերժ Սարգսյանը հանդիսանում է Հայաստանի եւ նրա բոլոր քաղաքացիների նախագահը»:




























