Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հունվարի 21-ից հացադուլ է հայտարարել, այսօր` փետրվարի 4-ին, երկու ժամով տուն կգնա: Այս մասին նա հայտնել է լրագրողների հետ զրույցում:
Նա կրկին հաստատել է իր մտադրությունը` շարունակել հացադուլը մինչեւ նախագահական ընտրությունների ավարտը: «Ես ամբողջ օրն այստեղ եմ անցկացնում, բնականաբար հիգիենայի հետ կապված խնդիրներ են առաջացել: Որոշել եմ տուն գնալ ու լողանալ, սակայն որպեսզի հասարակությունն անվստահություն չցուցաբերի, ես պատրաստ եմ իմ հետ վերցնել լրոգրողներից մեկին»: Նա ասել է, որ հացադուլի վայր կվերադառնա ժամը 17:00-ին:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել հունվարի 21-ին եւ պահանջում է, որպեսզի չեղյալ հայտարարվի գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:
Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am




























