Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին փետրվարի 5-ին կայացած մամուլի ասուլիսում ամփոփել է կառավարության առաջին 100 օրվա գործունեության արդյունքները: Նրա խոսքով, երկրում ավարտվել է ստի դարաշրջանը, որ հաստատել էին Միխայիլ Սահակաշվիլին ու իր թիմը:

«Երկրի բնակչությունը չպետք է ուշադրություն դարձնի, որ Սահակաշվիլիի թիմի ներկայացուցիչները շարունակում են ստի եւ զրպարտության արշավը, որոնք հաստատել էին նախորդ 9 տարիներին: Նրանց ժամանակն անցել է»,- հայտարարել է Իվանիշվիլին:

Նա թվարկել է այն հաջողությունները, որ գրանցել է իր կառավարությունը: Մասնավորապես երկրում գների անկում է սկսվել` վառելիքի, դեղագործական արտադրանքի համար, իսկ առաջիկայում վրացական ապրանքի համար վերաբացվելու է ռուսական շուկան: