Թուրքիայի Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը հայտարարել է, թե քաղաքի բազմաթիվ փողոցներ են վերանվանել՝ շետելով, թե հիշել են նաեւ Մալաթիայում ծնված եւ 2007-ին սպանված Հրանտ Դինքին։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝  Մալաթիայի քաղաքապետ Ահմեդ Չաքըրը նշել է, թե քաղաքում փողոցների վերանվանումներում չեն մոռացել Մալաթիայում ծնված հայտնի մարդկանց։ Նա նշել է, թե այն փողոցում, որտեղ ծնվել է  Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, քաղաքապետարանը որոշում է կայացրել վերանվանել նրա անունով:

Նշենք, որ Հրանտ Դինքը ծնվել է Մալաթիայի Չավուշօղլու թաղամասում։ Այնտեղ է գտնվում նաեւ հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։