Խաղաղ օվկիանոսի Սողոմոնյան կղզիների շրջանում 8,0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Առաջին ցնցումներին հաջորդել է թույլ ցնցումների շարքը, նաեւ՝ 6,4 եւ 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր:

Ստորերկրյա ցնցումները տարածաշրջանում ցունամի են առաջացրել, Սողոմոնյան կղզիներում մի քանի բնակավայրեր ավերվել են:  Ըստ ԱՄՆ-ի Ցունամիի նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի տվյալների` 0,9մ բարձրությամբ ալիքներն արդեն հասել են Սողոմոնյան կղզիներ: Զոհերի կամ տուժածների քանակի մասին դեռ չի հաղորդվում, գրում է «Ռոսբալտը»:

ԱՄՆ-ի Ցունամիի նախազգուշացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը հստակեցնում է, որ հավանական վտանգի գոտում են Վանուատուն, Նաուրուն, Պապուա Նոր Գվինեան, Տուվալուն, Նոր Կալեդոնիան, Ֆիջին, Կիրիբատին, Սողոմոնյան կղզիները եւ Խաղաղ օվկիանոսի այդ շրջանի ցամաքային այլ հատվածներ: Ըստ նախնական հաշվարկների` Ավստրալիային, Նոր Զելանդիային եւ Ինդոնեզիային ցունամի չի սպառնում: