Հիվանդանոցում մահացել է ԱՄՆ -ի ներկայացուցիչների պալատի հատկացումների գծով հանձնաժողովի պաշտպանության ենթահանձնաժողովի 77-ամյա նախագահ Ջոն Մուրթան:
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Փենսիլվանիան ներկայացնող դեմոկրատ Ջոն Մուրթան շատ ակտիվ հանդես է եկել ԱՄՆ-ի Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւերի դեմ: Այսպես, 2007-ին ներկայացուցիչների պալատում հայամետ նախագծի ընդունումից հետո Մուրթանը կտրուկ դեմ է հանդես եկել եւ եւս 4 սենատորների հետ կազմակերպել մամլո ասուլիս՝ կոչ անելով ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիին՝ չներառել նախագիծը գլխավոր խորհրդի օրակարգ:



























