Հայտնի հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը սրտի վիրահատության է ենթարկվել, դեպի սիրտ գնացող արյունատար անոթներում երկու ստենտ են տեղադրել:
«Հրաշքների դաշտի» անփոխարինելի հաղորդավարին եւս մեկ բարդ պրոցեդուրա է սպասվում սրտի աշխատանքի բնականոն ռիթմը վերականգնելու համար՝ ռադիոհաճախական աբլացիա, որն իրականացվում է ռադիոհաճախական հոսանքով առիթմիայի օջախը վնասելով, գրում է LifeNews-ը:
Հիշեցնենք, Յակուբովիչին փետրվարի 4-ին տեղափոխել էին Բակուլաեւի անվան սիրտանոթային վիրաբուժության կենտրոն: Վիրահատության ընթացքում նրան ներպսակային ստենտավորման էին ենթարկել:




























