Բաքվում, փետրվարի 5-ին, կայացել է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակման հարցերով ռուս-ադրբեջանական հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին, այսօր` փետրվարի 6-ին, լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը:

Նա նշել , որ այդ հարցով աշխատանքը շարունակվում է Գաբալայում, որպեսզի որոշվի, թե ինչ սարքավորումներ պետք է դուրս բերվի այնտեղից: «Մենք Գաբալայի ՌՏԿ-ն պետք է Ադրբեջանին վերադարձնենք այն վիճակում, ինչ վիճակում ստացել ենք: Բացի այդ, այն սարքավորումները, որոնք մենք ներմուծել ենք համաձայնագրի ստորագրումից հետո, Ռուսաստանի սեփականությունն է եւ մենք իրավունք ունենք տանել դրանք»,-ասել է դեսպանը:

Ինչպես հաղորդում է APA-ն, ՌԴ դեսպանը նշել է, որ այդ հարցը պետք է լուծվի շատ կարճ ժամանակում, որից հետո կայանն ամբողջությամբ իրավաբանորեն կփոխանցվի Ադրբեջանին:

Նա դժվարացավ նշել, թե կոնկրետ որքան կտեւի այդ գործընթացը: