Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում այսօր՝ փետրվարի 6-ին տեղի ունեցան քննարկումներ «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ: Քննարկումների ընթացքում զավեշտալի երկխոսություն եղավ: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, փորձում էր հիմնավորել, որ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում  մենաշնորհ չի կարող ձեւավորվել, եւ այսպես հիմնավորեց դա. «պետական կարգավորումը տեղի է ունենում, մոնոպոլիա չի կարող ձեւավորվել... անկախ Մեղրիում ես ապրում, Ալավերդիում կամ այլ միջանկյալ տարածքում, դու հոսանքը ստանում ես, բոլոր սպառողները ստանում են միանշանակ գնով, խոսքը վերաբերում է բնակիչներին»: Այս հայտարարությանը արձագանքեց նիստը վարող ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝  «Պրն. Այվազյան, Մեղրիից Ալավերդի միջանկյալ տարածքը ուժեղ էր»:

Նշենք, որ էներգետիկայի մասին օրենքում փոփոխությունների նախագծով ոլորտում էլեկտրաէներգիայի եւ գազի բաշխում իրականացնելու համար լիցենզիայի անհրաժեշտությունը վերացվում է: