Գրոսմայստեր, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը կմասնակցի 2010 թ. փետրվարի 12-25-ը Իսպանիայի Լինարես քաղաքում անցկացվելիք ավանդական գերմրցաշարին:

Armchess.am կայքի փոխանցմամբ՝ հայ շախմատիստի մրցակիցներն են լինելու գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, Բորիս Գելֆանդը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վուղար Հաշիմովը եւ Ֆրանսիսկո Վալեխո-Պոնսը:

Նշենք, որ Լինարեսի մրցաշարը մտնում է «Մեծ սաղավարտի» խաղարկության ծրագրի մեջ: