Թուրքիայի Սամսուն նահանգի Չարշամբայի շրջանում 27-ամյա Բարըշ Այը ատրճանակով սպանել է տնից հեռացած 21-ամյա Դամլա Ային։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Դամլա Այը չի հանդուրժել ամուսնու բռնությունները եւ դիմել ոստիկանություն՝ բողոքելով, որ մշտապես ծեծի է ենթարկվում։ Այնուհետ կինը հեռացել է ամուսնու տնից։ Ամուսինը՝ Բարըշ Այը սկսել է հեռախոսով համոզել կնոջը՝ հետ վերադառնալ տուն, սակայն մերժում ստանալով՝ որոշել է նրան սպանել։
Ամուսինը վաճառել է տան կահույքի մի մասը եւ գնել 9 մմ տրամաչափի ատրճանակ։ Բարըշը ճիշտ կրակելու համար մի քանի անգամ գնացել է լեռնային տարածք եւ կրակել, որից հետո գնացել կնոջն սպանելու։
Դեպքի օրը մեկնել է կնոջ հորական տուն եւ սպանել կնոջը՝ նրա վրա արձակելով 8 փամփուշտ։





























