Amnesty International կազմակերպությունը պահանջում է ազատ արձակել Թոֆիկ Յագուբլուին եւ Իլգար Մամեդովին` ադրբեջանցի երկու ընդդիմադիրների, որոնք դատապարտվել են Իսմաիլիում անկարգություններ հրահրելու կեղծ մեղադրանքներով:

«Ակնհայտ են քաղաքական հետապնդման բոլոր նշանները»,- հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխտնօրեն Դավիդ Դիաս-Ժոժյեն, հաղորդում է contact.az-ը: «ԵԱՀԿ-ի` Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձեւին աջակցելու վերջին մերժումից հետո վտանգ կա, որ Ադրբեջանի իշխանություններն ավելի կոշտ կճնշեն այլախոհությունը նախագահական ընտրությունների նախօրեին»,- ասել է նա:

Իր հերթին Human Righs Watch կազմակերպությունը դատապարտել է Իլգար Մամեդովի եւ Թոֆիկ Յագուբլուի ձերբակալությունը: «Մենք անհանգստացած ենք, որ Իսմաիլիի իրադարձությունները կօգտագործվեն որպես պատրվակ` ստիպելու լռել կառավարության երկու թունդ քննադատներին»,- ասել է Գեորգի Գոգիան` Human Rights Watch-ի Կովկասի հարցերով ավատ գիտաշխատողը:

Նշենք, որ Իլգար Մամեդովին եւ Թոֆիկ Յագուբլուին սպառնում է 7 տարվա ազատազրկում: