Փետրվարի 7-ին հանրապետության տարածքում դիտվող տեղումները երեկոյան ժամերից կդադարեն, բացառությամբ` Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի, որտեղ տեղումների դադար սպասվում է գիշերվա առաջին կեսին:
Փետրվարի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը եւ առավոտյան ժամերին` լեռնային շրջաններում ճանապարհներին մերկասառույց, լեռնանցքներում` գետնաբուք, տեսանելիության անկում, ճանապարհների դժվարանցանելիություն:
Քամին` հարավ-արեւմտյան 2-7մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ին կբարձրանա 4-6 աստիճանով:
Գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, ցերեկը`+6+8 աստիճան:
Եղանակը մարզերում.
Շիրակում` գիշերը`-5-10, ցերեկը`0+4,
Կոտայքում` գիշերը`-5-10, ցերեկը`0+4,
Գեղարքունիքում` գիշերը`-5-10, ցերեկը`0+4,
Լոռիում` գիշերը`0-5, ցերեկը`+9+14,
Տավուշում` գիշերը`-2+3, ցերեկը`+11+16,
Արագածոտնի լեռներում` գիշերը`-5-10, ցերեկը`0+4,
Արագածոտնի նախալեռներում` գիշերը`-2+1, ցերեկը`+5+8,
Արարատում` գիշերը`-2+1, ցերեկը`+6+9,
Արմավիրում` գիշերը`-2+1, ցերեկը`+6+9,
Վայոց ձորի լեռներում` գիշերը`-5-10, ցերեկը`0+4,
Վայոց ձորի նախալեռներում` գիշերը`-2+1, ցերեկը`+6+9,
Սյունիքի հովիտներում` գիշերը`+2+6, ցերեկը`+13+17,
Սյունիքի նախալեռներում` գիշերը`-2+3, ցերեկը`+10+14,
Լեռնային Ղարաբաղում` գիշերը`0+5, ցերեկը`+12+16:




























