Փետրվարի 7-ին, ժամը 23.13-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 30-րդ կմ-ում ավտոմեքենան խափանվել է. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հանքավան գյուղում (տաք ջրի մոտ) «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան խափանվել է. ավտոմեքենայում կա կին եւ երեխա, վերջիններիս տեղափոխելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ահազանգերը ստացվել են միեւնույն դեպքի վայրում գտնվող քաղաքացիներից, իսկ երեխայի վերաբերյալ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Քաղաքացիները մերժել են փրկարարների առաջարկը` իրենց տեղափոխելու վերաբերյալ: Փրկարարները ժամը 03.57-ին «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտի: «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի տեխնիկական անսարքության պատճառով փրկարարներին չի հաջողվել այն դուրս բերել երթեւեկելի գոտի:





























