Թբիլիսիի միջազգային օդանավակայանում փետրվարի լույս 9-ի գիշերը ձերբակալվել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայության նախկին ղեկավար Գուրամ Դոնաձեն։

Ըստ վերջինիս փաստաբան Դավիթ Խաժալիայի՝ Գ. Դոնաձեն կամովին Թուրքիայից վերադարձել է Վրաստան եւ պատրաստ է համագործակցել քննության հետ, քանի որ իրեն անմեղ է համարում։

Ծառայողական լիազորությունները վերազանցելու մեղադրանքը Դոնաձեին երկու օր առաջ էր ներկայացվել։ Խոսքը, մասնավորապես, 2004թ.19-ամյա Բութա Ռոբակիձեի սպանության մասին է, հայտնում է «Գռուզիա օնլայն»-ը։

Դոնաձեի մեղքը հաստատվելու դեպքում նրան 5- 8 տարվա ազատազրկում է սպառնում։