Վրաստանից Աբխազիա երկաթուղային հաղորդակցման վերսկսումն իրատեսական է։ Այդ մասին Արթիկ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը։
«Ես երթեւեկության վերականգնման հնարավորություն եմ տեսնում։ Դուք գիտեք, որ վերջերս Հայաստան այցելած Վրաստանի նոր վարչապետին ինձ վստահեցրեց, որ աբխազական հատվածում երթեւեկության վերականգնումը ձեռնտու է նաեւ Վրաստանին։ Այդ պատճառով մենք պետք է համատեղ աշխատենք եւ վրացական, եւ ռուսական եւ աբխազական կողմի հետ, որպեսզի լուծենք մեծ համար շատ կարեւոր այս հարցը»:
Հիշեցնենք, երկաթուղային հաղորդակցումը վերականգնելու նախաձեռնության հեղինակը Վրաստանի նոր կառավարությունն է՝ հանձին վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլիի։





























