Հայտնի վրացի լրագրող, «Reporter» ստուդիայի ղեկավար Վախտանգ Կոմախիձեն քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից։

«Взгляд» պարբերականի հաղորդմամբ, լրագրողն իր խնդրանքը հիմնավորել է իշխանությունների կողմից հնչող "ագրեսիվ սպառնալիքներով։ Նա նաեւ նշել է, որ ներկայիս Վրաստանում հնարավոր չէ մասնագիտական գործունեություն ծավալել։

Կոմախիձեի խոսքով, վտանգ է սպառնում ոչ միայն իրեն, այլեւ իր ընտանիքի անդամներին։ «Ես՝ լրագրող Վախթանգ Կոմախիձես, քաղաքական ապաստարան եմ խնդրում ժողովրդավարական երկրում, քանի որ սահմանափակվում է իմ մասնագիտական գործունեությունը եւ իմ ու իմ ընտանիքի անդամների կյանքի համար սպառնալիք է ստեղծվում»,- գրված է նամակում։

Լրագրողի կարծիքով, իշխանությունների այսպիսի վերաբերմունքն իր անձի նկատմամբ պայմանավորված է Հարավայի Օսիայի մասին պատմող իր նկարահանած ֆիլմով, որտեղ նա վերջերս գտնվում էր Թբիլիսիի երկու իրավապաշտպանների հետ։

Պարբերականի տեղեկություններով, ՎախթանգԿոմախիձեն եւ «Reporter» ստուդիան նախկինում տեսանյութեր էին պատրատում «Кавкасия» եւ «Маэстро» հեռուստաընկերությունների համար։