«Նման բան գոյություն չունի: Իհարկե, կեղծ են տեղեկությունները, թե բնապահպանության նախարարը հրաժարական է տվել»,- այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ հայկական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի պաշտոնանկության հարցը լուծված է եւ մնում է միայն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայից վերադառնա եւ ստորագրի համապատասխան հրամանագիրը: