Վրաստանի իշխանությունները մեկ տարվա պայմանագիր են ստորագրել նախկին դեմոկրատ կոնգրեսմեն Ռիչարդ Հեֆհարդտի հետ, համաձայն որի՝ վերջինիս ընկերությունը զբաղվելու է Վաշինգտոնում երկրի շահերի լոբբինգով:
Համաձայն ԱՄՆ արդարադատության նախարարություն ներկայացրած «Gephardt Group Government Affairs»-ի թղթաբանության, տարեկան պայմանագրի արժեքը կազմում է 436 հազար 800 ԱՄՆ դոլար:
Ընկերությունը պարտավորություն է վերցնում զբաղվել Վրաստանի իշխանություններին լոբբիստական ծառայություններ մատուցելով թե՛ ԱՄՆ Կոնգրեսի, թե՛ գործադիր իշխանության շրջանակներում, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը:




























