Օքսֆորդի համալսարանի գիտականներն ու ինժեներները ձեռնամուխ են եղել քաղաքացիական մեքենաների համար էժան ավտոպիլոտների ստեղծման աշխատանքներին: Ներկայումս սարքի արժեքը մոտ 7 700 դոլար է: Առաջիկա տարիներին նրանք մտադիր են գինը հասցնել մինչեւ 154 դոլարի, հաղորդում է «The Telegraph»-ը:

Սարքն աշխատելու է զույգ լազերի շնորհիվ, որոնք տեղադրվելու են մեքենայի առջեւի մասում եւ վերեւում: Նրանց տվյալները մշակվելու են համակարգչով, որն ստեղծում է շրջակայքի 3D քարտեզը: «Քանի որ քաղաքները դանդաղ են փոխվում, ռոբոտացված տրանսպորտային միջոցները կարող են ճանաչել շրջապատը»,-հայտարարել է նախագծի մասնակից պրոֆեսոր Փոլ Նյումանը:

Ներկայումս գիտնականները բանակցություններ են վարում Մեծ Բրիտանիայի տրանսպորտին նախարարության հետ`իրենց մշակումներն իրական պայմաններում փորձարկելու համար, հաղորդում է « Motor.ru»-ն: